ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԵՄ երկրները քննարկել են Ռուսաստանից նավթի և գազի ներկրման արգելքի տարբերակը

ԵՄ երկրները քննարկել են Ռուսաստանից նավթի և գազի ներկրման արգելքի տարբերակը
25.07.2014 | 18:48

Դեռ «Մալայզիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետից առաջ Եվրամիության երկրները քննարկել են Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների արգելքի հնարավորությունը՝ հայտնի է դարձել Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում: Եվրամիությունը նախապատրաստել է պատժամիջոցների երեք տեսակ: Առաջին աստիճանի՝ ամենաթեթև պատժամիջոցները ներառում են ռուսական շքեղ ապրանքների` ադամանդների, թանկարժեք մետաղների, մորթիների, օղու և խավիարի ներկրման արգելք: Այս փուլում Եվրամիությունը նախատեսում է սև ցուցակում ներառել որոշ ռուսական ընկերություններ, բանկեր և անհատների: Այս պատժամիջոցներն արդեն կիրառվում են:
Երկրորդ՝ միջին աստիճանի պատժամիջոցները ենթադրում են ևս ութ քայլ՝ արգելել Ռուսաստանից բոլոր միջանկյալ և վերամշակված ապրանքների, զենքի, զգայուն տեխնոլոգիաների ներկրումը Եվրոպա, նոր ռուսական անունների ներառում սև ցուցակում, առևտրի և ներդրումների հետ կապված ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի սահմանափակում, ածխի ներկրման արգելք և համագործակցության բոլոր տեսակների դադարեցում: Փորձագետներն ասում են, որ սա մեծ խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ ռուսական առաջատար զինատեսակների և լրտես արբանյակների կարևորագույն մասերը արտադրվում են Ֆրանսիայում:
Բարձր՝ երրորդ աստիճանի պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը կզրկվի նոր ներդրումներից, եվրոպական ընկերություններում ռուսական ակտիվների հանդեպ խիստ հսկողություն կսահմանվի, արգելք կդրվի ռուսական գազի և նավթի ներկրման վրա: Սա ամենացավոտ մասն է, քանի որ Եվրամիությունը գնում է ռուսական արտահանվող նավթի 84 և գազի 76 տոկոսը, այս սահմանափակումները կարող են Ռուսաստանի 420 միլիարդ դոլար տարեկան բյուջեում 300 միլիարդ դոլարի պակասորդ առաջացնել: Դա կարող է վնասել մեծապես ռուսական գազից օգտվող Գերմանիային, Իտալիային, Լեհաստանին: Փաստաթղթում ասված է, որ Եվրամիությունը նախատեսում է այդպիսի զարգացումները և ամեն անդամ երկրի համար հաշվարկ ու գնահատական է ներկայացրել և սպասում է երկրների արձագանքներին:
Եթե արևմտյան պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն այն տեսքով, ինչպես ներկայացված են հանձնաժողովի ներքին փաստաթղթում, իրավազրկության առումով Ռուսաստանը կարող է հայտնվել Հյուսիսային Կորեայի և Իրանի մեջտեղում, նշում են եվրոպացի փորձագետները:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ